ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ինքնաթիռը մխրճվել է ծերանոցի կայանատեղիի մեջ, որում եղել է հինգ մարդ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը և տեղական իշխանություններին։ Ինքնաթիռը հարվածել է մի քանի ավտոմեքենաների և հրդեհվել։
Ինքնաթիռը օդ է բարձրացել Լանկաստերի օդանավակայանից և շարժվել դեպի Սփրինգֆիլդ, նշում է պարբերականը։ Ականատեսներից մեկը հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո։
«Ինքնաթիռը բավականին բարձր է եղել, բայց հետո սկսել է թեքվել դեպի ձախ և հանկարծ քթով իջել՝ շարունակելով թեքվել դեպի ձախ»,- CNN-ին ասել է աղբյուրը։
Դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել է, որ կհետաքննի վթարը, որը շարունակում է ամբողջ երկրում օդային աղետների շարքը:
աղբյուրը՝ lurer.com