Foto

Դատարանն արդարացրեց Հրանտ Բագրատյանին․ նրան մեղադրում էին «բռնության կոչ» անելու մեջ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Հրանտ Բագրատյանի գործով վերդիկտը՝ արդարացնելով Բագրատյանին՝ մեղսագրվող արարքում, հաղորդում է «Փաստինֆո»-ն։

Հրանտ Բագրատյանին  մեղադրում են բռնության կոչեր անելու մեջ, որոնք, ըստ իրավապահների, արվել են ապրիլի 4-ին՝ ԱԺ մոտ «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ։ Ելույթում Բագրատյանը նշել էր ․ «Այդ ընթացքում իրենք բաժանել են 200 միլիարդ դրամի կամ 500 միլիոն դոլարի պրեմիա: Ծախսել է 28 միլիարդ․ արա, 28 միլիարդն ի՞նչ ես արել, 1 միլիարդը չէիր կարո՞ղ դնել բանակի վրա… 5 տարում մահանում է 36 հազար մարդ, այդ թվերի մեջ մտած չեն Covid-ն ու զոհվածները: Չենք ծննդաբերում: Եթե 2017-ին ունեցել ենք 18 հազար իրավական հանցագործություն, անցյալ տարի ունեցել ենք 37 հազար: Ինչի՞ եք կոտորվում: Եթե 2017-ին կյանքի միջին տևողությունը Հայաստանում եղել է 76 տարի, իր օրոք 5 տարում դառել է 72 տարի: Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք, արա՛: Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով: Այս ի՞նչ ինքնասպանության է  ազգը գնում»։

Քրեական հետապնդումը Բագրատյանը  շինծու է համարում։