19-ամյա դերասանուհի Ադրինե Աճեմյանն, ով կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» հեղինակավոր միջազգային գեղեցկության մրցույթում, ինստագրմյան իր էջի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, տեղեկացնելով, որ պատրաստվում են մրույթին:
«Ինստագրամում պասիվ եմ, քանի որ շատ խիտ գրաֆիկով ենք այստեղ պատրաստվում: Այսօր սկսելու ենք շոուի բեմադրական փորձերը: Կփորձեմ ցույց տալ ընթացքը»,- ասել է դերասանուհին:
Հիշեցնենք՝ Հայաստանը տարվա ընդմիջումից հետո կրկին կմասնակցի «Միսս աշխարհ» մրցույթին:
Այն անցկացվում է Հնդկաստանի Թելանգանա քաղաքում՝ մայիսի 7-ից 31-ը:
Ադրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ:
Հիշեցնենք, Ադրինե Աճեմյանը նկարահանվում է «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալում, որը եթեր է հեռարձակվում Արմենիա հեռուստաընկերությամբ: