Արդեն երկար ժամանակ է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը նշում է՝ իշխանությունը մանիպուլացրեց՝ հայտարարելով, որ մինչև 300,000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն, մարդկանց մոտ միտումնավոր տպավորություն ստեղծելով, թե այդ գործարքները չեն էլ հարկվելու։ Այս մասին գրված է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության Ֆեյսբուքի էջում:
«Հայտարարագրած գումարը չի հարկվի միայն այն դեպքում, եթե ունենաք նվիրատվության կամ փոխառության պայմանագրեր։ Մյուս բոլոր դեպքերում, եթե կա չհիմնավորված բանկային շարժ, այն լինի 20,000, 150,000 թե 500,000 դրամ՝ ենթակա է հարկման։
Մինչդեռ, ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը, ով կանգնած է նման օրինագծերի հետևում, փորձում է արդարացնել փաշինյանական վարչակարգի` ժողովրդի դեմ կայացրած որոշումները, սակայն ինչպես տեսնում եք՝ դա այնքան էլ չի ստացվում»,- գրված է նախաձեռնության էջում:









