Foto

Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ ՌԴ փոխարտգործնախարար

Հայաստանի համար դժվար կլինի մշտապես պահպանել երկվեկտոր մոտեցումը՝ անդամակցություն ԵԱՏՄ-ին և ԵՄ-ի հետ մերձեցման գործընթաց. այս մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

Նա ընդգծել է, որ ինչ-որ փուլում Երևանն ամեն դեպքում ստիպված կլինի որոշում կայացնել:

«Որքան հասկանում եմ, հայ ընկերներն ասում են, որ Եվրամիության հետ մերձեցումը պետք է ընթանա փուլառփուլ, և որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Այսպես թե այնպես, հավանաբար դժվար կլինի մշտապես պահպանել այս երկվեկտոր մոտեցումը՝ անդամակցություն ԵԱՏՄ-ին և Եվրամիության հետ մերձեցման գործընթաց։ Ինչ-որ փուլում ստիպված կլինեն որոշում կայացնել»,- «Իզվեստիա»-ին ասել է Գալուզինը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ 

Հարցը կընդգրկվի առաջիկա ԱԺ լիագումար նստաշրջանի օրակարգ, որը կմեկնարկի փետրվարի 11-ից:

Աղբյուրը՝ tert.am