Foto

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք կանցկացնեն

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք կանցկացնեն Ծաղկաձորում։ Մարզումները տեղի կունենան հուլիսի 20-26-ին։ Հավաքի ընթացքում կանցկացվի նաև «Սև գոտու» որակավորման հերթական քննությունը։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը հայտնել է, որ ֆեդերացիան յուրաքանչյուր տարի հավաք է անցկացնում ամռանը և այն կարևոր նախապատրաստական փուլ է առաջիկա միջազգային մրցաշարերից առաջ։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան նաև հայտարարել է 4 տարեկանից բարձր տղաների և աղջիկների ընդունելություն Երևանի բոլոր համայնքներում և մարզերում:

Հիշեցնենք, որ մայիսին հայ մարզիկները մասնակցել էին Հունաստանի Տրիկալա քաղաքում կայացած Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը, որտեղ նվաճել էին 4 ոսկե, 1 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։ Ապրիլին էլ Հայաստանն առաջին անգամ ընդունել էր Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել էր շուրջ 500 մարզիկ 30 երկրից։

Փետրվարին Անդրանիկ Հակոբյանի հրավերով Հայաստան էր ժամանել Կիոկուշին կարատեի աշխարհի բացարձակ չեմպիոն, բրազիլացի լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն, որը սեմինար էր անցկացրել հայ մարզիկների համար։