Foto

Վերցրեք ձեր ապագան ձեր ձեռքը և միացեք Իսրայելին․ Նեթանյահուն՝ Լիբանանի քաղաքացիներին

Իսրայելը խաղաղություն է ուզում ձեզ հետ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն՝ դիմելով Լիբանանի քաղաքացիներին։

«Վերցրեք ձեր ապագան ձեր ձեռքը և միացեք Իսրայելին։ Երբ «Հեզբոլլահը» լուծարվի, հնարավորությունները անվերջ կլինեն»,-ասել է Իսրայելի վարչապետը տեսաուղերձում։