Foto

Ընդդիմությունը չի ուզում հրաժարվել մանդատներից, հուսով եմ՝ Նիկոլի ասած «եռագլուխը» չի փորձում համաձայնության գալ նրա հետ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Ընդդիմությունը չի ուզում հրաժարվել մանդատներից, հուսով եմ՝ Նիկոլի ասած «եռագլուխը» չի փորձում համաձայնության գալ նրա հետ:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Մեր ժողովուրդը տեղամասերի առջև հերթ էր կանգնել Նիկոլին ճանապարհելու համար։ Ժողովուրդն այս անգամ էլ հավատացել է ընդդիմության կոչերին, խոստումներին, որ շուտով լինելու է իշխանափոխություն։

Լսել է կոչերը, որ պետք է մասնակցել, ձայն են տվել ընդդիմությանը։ Հիմա հարցը ընդդիմության մեջ է՝ տեր կանգնո՞ւմ եք, թե չէ՝ ձեր ձայներին։ Ընդդիմությունն ունի ժողովրդի աջակցությունը և չպիտի գնա «գոլորշի բաց թողնելու» ճանապարհով ։Հանրությունը հարցնում է՝ ձեզ ձայն ենք տվել, որ գնաք դատախազ փոխե՞ք, ընդդիմություն աշխատե՞ք

Երբ Փաշինյանը գիշերը խոսում էր, պետք էր այդ պահին գալ ԿԸՀ մոտ և սկսել փողոցային շարժում։ Եթե չես ուզում 5 տարի ընդդիմություն աշխատես, պետք է մանդատները վայր դնես ու փողոցով պայքարես»,- նշել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․