Իսլանդիայի ազգային հավաքականի հետ կայացած ընկերական հանդիպումը, որն ավարտվեց արգենտինացիների վստահ հաղթանակով՝ 3-0 հաշվով, հիշարժան դարձավ «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ընտրանու ավագ Լիոնել Մեսսիի համար, որը երկու շաբաթից կնշի իր 39-ամյակը։
Լեգենդար ֆուտբոլիստն ազգային թիմի կազմում անցկացրեց իր 199-րդ հանդիպումը և հեղինակեց իր 117-րդ գնդակը։ Սակայն այս գոլի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ Մեսսին դարձավ Արգենտինայի հավաքականի պատմության մեջ գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստը՝ գերազանցելով տասնամյակներ շարունակ անառիկ մնացած ցուցանիշը։
Նախորդ ռեկորդը պատկանում էր Անխել Լաբրունային, որը դեռևս 1957 թվականին գրավել էր Բրազիլիայի հավաքականի դարպասը՝ լինելով 38 տարեկան, 9 ամսական և 10 օրական։
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլում աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի ընտրանին ուժերը կչափի Ալժիրի, Ավստրիայի և Հորդանանի հավաքականների հետ։









