Foto

Փրկարարներն արգելափակումից 13 մեքենա են դուրս բերել, 30 քաղաքացու օգնություն էր անհրաժեշտ

Հունվարի 31-ից փետրվարի 2-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Բյուրեղավան, Ծաղկաձոր, Ապարան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում, Ձորաղբյուր, Աշոցք և Հանքավան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։