Foto

Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում. կա վիրավոր

Հունվարի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Տարտուի փողոցի 1-ին շենքի բակում կրակոցներ են հնչել։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ համայքների ոստիկանները պարզել են, որ այդ օրը նշված վայրից «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Արմեն Ա.-ն։

Համայնքային ոստիկանները մեկնում են հիվանդանոց և տեղում բժիշկները հայտնում են որ ժամը 21:45-ի սահմաններում «ձախ դաստակի 2-րդ մատի ջնջխված հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզում են, որ այդ քաղաքացին Արմեն Ա.-ն է։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, համայնքային ոստիկանները պարզում են, որ վնասվածքը նա ստացել է անզգուշաբար կրակելու արդյունքում՝ ատրճանակը փորձարկելիս, իսկ նրա տանը չհրկիզվող պահարանից ներկայացնում է ատրճանակը՝ իր փամփշտատուփով, որի մեջ առկա է եղել 4 փամփուշտ, 2 կրակված փամփուշտ, ինչպես նաև 18 հատ մեկնարկային ատրճանակի փամփուշտ և «Մակարով» տեսակի ատրճանակը։