Foto

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պատրաստվել պատերազմի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն կոչ է արել եվրոպական երկրներին ավելացնել պաշտպանական ծախսերը և պատրաստվել պատերազմին՝ այն կանխելու համար։

Համապատասխան հայտարարություններով նա հանդես է եկել Bild-ին տված հարցազրույցում։  
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ այս հարցը առաջիկա ամիսներին քննարկման առարկա կդառնա եվրոպական շատ երկրներում:
 
«Ես ձեզ շատ հստակ ասում եմ՝ մենք պետք է պատրաստվենք պատերազմի։ Դա պատերազմից խուսափելու լավագույն միջոցն է» - հայտարարել է Ռյուտեն։