Foto

Ստեղծվել են աշխարհի ամենամեծ ճկուն արևային վահանակները

Չինական Mellow Energy ընկերությունը հայտարարել է ML-Flex արևային մարտկոցի ստեղծման մասին, որը, ըստ արտադրողի, դարձել է աշխարհի ամենամեծ ճկուն պերովսկիտ ֆոտովոլտային մոդուլը, գրում է Naked-science.ru–ն։

Նոր վահանակները ունեն բարձր արդյունավետություն և նաև ունեն արտադրության ցածր ծախսեր: ML-Flex-ը կշռում է երկու կիլոգրամից մի փոքր ավելի, իսկ չափսերն են 120 x 160 սանտիմետր, մեկ միլիմետր հաստությամբ:

ML-Flex-ը հասանելի է հինգ տարբերակով, որոնց ելքային հզորությունը տատանվում է 260-ից մինչև 300 վտ, իսկ էներգիայի փոխակերպման արդյունավետությունը տատանվում է 13,5%-ից մինչև 15,1%:

Նոր ճկուն վահանակները կարող են օգտագործվել կրելի գաջեթներում, էլեկտրական մեքենաներում, անօդաչու սարքերում և այլ բազմաթիվ սարքերում:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

past.am