Foto

Երևանում քաղաքացին փորձել է նետվել բնակարանի պատուհանից

Փետրվարի 1-ին, ժամը 20։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով բնակարանի պատուհանից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարները կանխել են  65-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը և իրականացրել հերթապահություն։