Երգիչ Արկադի Դումիկյանն Ինստագրամի իր էջի «սթորի» բաժնում հրապարակումներ է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ աղմկահարույց ելույթից հետո։
«Սա իմ ազգի պատմությունն է։ Սա իմ պատմությունն է։ Երբեք չեմ մոռանա,– գրել է նա՝ հրապարակելով հատված իր «Դուդուկ» երգի տեսահոլովակից։
Նա նաև ևս մի հրապարակում է կատարել՝ նշելով․ «Երբեք չենք մոռանա, թե ինչ եք արել, տականքնե՛ր»։