Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է բանաձև, որով Վրաստանին կոչ է արվում առաջիկա ամիսներին անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում Վրաստանի իշխանություններին անհապաղ ներառական գործընթաց նախաձեռնել բոլոր շահագրգիռ կողմերի և հասարակական գործիչների մասնակցությամբ, ներառյալ իշխող մեծամասնության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության՝ վերջերս անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված թերություններն ու խախտումներն անհապաղ վերացնելու համար», – նշված է ԵԽԽՎ-ի մամուլի հաղորդագրության մեջ:
ԵԽԽՎ-ն Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչներին կոչ է անում անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ վերսկսելու Վրաստանի եվրաինտեգրման ուղին, ինչպես նաև պահպանել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, «բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակել մինչև 2025 թ. ապրիլ ամսին Վեհաժողովի նստաշրջանի սկսվելը»։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, «Իմեդի» հեռուստաընկերության եթերում մեկնաբանելով ԵԽԽՎ բանաձևը, հայտարարել է, որ դա անհեթեթ փաստաթուղթ է։
«Այս բանաձևը վկայում է, որ եվրոպական բյուրոկրատիան, ինչպես Բրյուսելում, այնպես էլ Ստրասբուրգում, բավականին բարդ վիճակում է գտնվում: Մենք իմացանք միանգամայն անհեթեթ որոշման մասին: Հաստատեցիք ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը, այսինքն՝ ճանաչեցիք մեր խորհրդարանական ընտրությունների արդյունքները և իսկույն հայտարարեցիք, որ եթե մինչև ապրիլ Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ չանցկացվեն, նրանք կչեղարկեն մեր պատվիրակության լիազորությունները», – ասել է Կոբախիձեն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում