14-ամյա ռուս շախմատիստ Դավիդ Ախմեդովը մեծ հաջողություն է գրանցել՝ օնլայն կայծակնային շախմատի մրցաշարում պարտության մատնելով աշխարհի նախկին չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։
«Տիտղոսային երեքշաբթի» մրցաշարի երկրորդ փուլում նա խաղացել է սպիտակներով և հաղթանակ տարել վարկանիշային աղյուսակի առաջատարի նկատմամբ։ Ախմեդովի վարկանիշը 2368 է, մինչդեռ Կարլսենինը՝ 2831։