Բոլիվիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, հայտնում է El Deber-ը։
Ավտոբուսն ուղևորվում էր Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պազից դեպի սահմանամերձ Վիլազոն քաղաք, ուր սպասվում էր, որ կհասներ կիրակի կեսօրից շուտ։ Պոտոսի դեպարտամենտի Սերդաս շրջանում ավտոբուսը շրջվել և սահել է ճանապարհից։
19 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, ստացել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, ևս ինը վիրավորվել և հոսպիտալացվել է Ույունի քաղաքում։ Ոստիկանությունը շարունակում է աշխատանքները տուժածներին փրկելու համար։
Պարզվել է, որ վթարի պատճառը ավտոբուսի բարձր արագությունն ու վարորդի ոչ բավարար որակավորումն է եղել։
աղբյուրը ՝ Lurer.com