Եվրամիության ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Ռոբերտ Բրիգերը կոչ է արել զորքեր տեղակայել Գրենլանդիայում՝ որպես համաշխարհային անվտանգության պահանջները բավարարելու միջոց։ Նրա խոսքով՝ ԵՄ զինված ուժերը պետք է միանան կղզում տեղակայված ամերիկյան զորքերին, գրում է Welt am Sonntag-ը։
«Իմ կարծիքով, իմաստ կունենա ոչ միայն ԱՄՆ-ի ուժեր տեղակայել Գրենլանդիայում, ինչպես դա տեղի է ունենում հիմա, այլև դիտարկել այնտեղ ԵՄ զորքեր տեղակայելու հնարավորությունը: Դա ուժեղ ազդանշան կուղարկի և կարող է օգնել տարածաշրջանի կայունացմանը»,- ասել է Բրիգերը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Կանադան և Գրենլանդիան պետք է դառնան Միացյալ Նահանգների մի մասը։ Նա նաև ասել է, որ մտադիր է Պանամայի ջրանցքը վերադարձնել ԱՄՆ-ի վերահսկողությանը և Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկյան ծոց: Հանրապետականի հայտարարություններն արժանացել են Պանամայի, Կանադայի և Դանիայի իշխանությունների սուր արձագանքին, մինչդեռ ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել սպասել, մինչև Թրամփը պաշտոնապես ստանձնի պաշտոնը։
lurer.com