Foto

Երկրաշարժ Իրանում

Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Թեհրանի համալսարանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քասր Շիրին քաղաքում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 04.32-ին։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 8 կմ խորության վրա։

Քերմանշահի նահանգապետի վարչակազմը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։


աղբյուրը՝ past.am