Foto

Թրամփը նախաձեռնել է աննախադեպ քայլեր հետախուզության մոտ 50 աշխատակիցների հանդեպ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ չեղարկելհետախուզության ավելի քան չորս տասնյակ նախկինաշխատակիցների գաղտնի տեղեկությունների հասանելիության իրավունքըաննախադեպ քայլ էորն ընդգծում է նրա պատրաստակամությունըտասնամյակների վաղեմության նորմերը խախտելու հարցում, որպեսզի հաճոյանա իր կողմնակիցներինեւ պատժի ենթադրյալ հակառակորդներին, կարծումեն իրավունքի գծով փորձագետներըհայտնել է NBCNews-ը։

«Սա 1950-ականներին Օփենհեյմերի գործից ի վերքաղաքականապես ամենահագեցած ակցիան է անվտանգության ապահովման վերաբերյալ»,- ասել էփաստաբան Դեն Մեյերը (Վաշինգտոն)որըմասնագիտացած է գաղտնի տեղեկության հասանելության վերաբերյալ գործերում:

Մեյերը նկատի ունի Ռոբերտ Օփենհեյմերին՝ֆիզիկոսորը վերահսկում էր ատոմային ռումբիգաղտնի ծրագիրը Երկրորդ համաշխարհայինպատերազմի ժամանակորից հետ վերցվեց գաղտնի տեղեկության հասանելիության իրավունքըՄակքարթիզմի դարաշրջանի գագաթնակետին՝կոմունիստական ​​կուսակցության հետնախապատերազմյան կապերի պատճառով:

ԱՄՆ նախկին վարչակազմերը մեղադրվել եննախապաշարմունքների կամ քաղաքականկողմնակալության պատճառով այդ իրավունքը չեղարկելու մեջՕրինակմինչեւ 1995թ. գեյերիցհաճախ խլում էին գաղտնի տեղեկության հասանելիության իրավունքը, քանի որ պաշտոնատար անձինք հավաստիացնում էին, որ նրանք կարող են դառնալ շանտաժի առարկա։ 

Tully Rinckey իրավաբանական ընկերությանգործընկեր Մեյերի խոսքով՝ Վիետնամի պատերազմիժամանակ չեղյալ է հայտարարվել այնպաշտոնյաների այդ իրավունքը, ովքեր դեմ էին պատերազմինԲայց ոչ մի նախագահ երբեւէուղղակիորեն չի միջամտել ստուգման գործընթացինայնքան հրապարակայնորեն եւ այնպիսիմասշտաբովորքան Թրամփըերբ միանգամիցչեղարկել է 50 մարդու այդ իրավունքըասել են Մեյերըեւ այլ փորձագետներ:

Գերագույն գլխավոր հրամանատարը նաեւ դադարելէ հրապարակայնորեն չեղարկել ԿՀՎ նախկինտնօրեններիփոխտնօրենների եւ հետախուզությանայլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների այդ իրավունքըորոնցից շատերը ծառայել են երկուկուսակցությունների վարչակազմերումԵրկուշաբթիօրը իր երդմնակալությունից ժամեր անցհրապարակած հրամանագրով Թրամփը զրկել է 49 նախկին բարձրաստիճան պաշտոնյաների այդիրավունքից՝ ավելի քան չորս տարվա վաղեմությունունեցող նամակը ստորագրելու համարորը, Թրամփի խոսքով, վկայում է «մոլորեցնող քաղաքական համակարգման» մասին Ջո Բայդենի 2020թ. նախագահական ընտրարշավի ժամանակ։  

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները քանիցս հերքել են Թրամփի հայտարարությունը։

2020թ. բաց նամակում, որն ստորագրել են հետախուզության եւ ազգային անվտանգության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, ենթադրություն է հայտնվել, որ Ռուսաստանը, գուցե, որոշակի դեր է խաղացել Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի հասցեին մեղադրանքների տարածման մեջ՝ ընտրությունների ելքի վրա ազդեցության ավելի լայն ջանքերի շրջանակում։

Թրամփը նաեւ Ջոն Բոլթոնին՝ ազգային անվտանգության գծով իր խորհրդականին է զրկել այդ իրավունքից՝ նրան մեղադրելով հուշերում գաղտնի տեղեկատվությունը բացահայտելու մեջ։

Բոլթոնը հերքում է, որ որեւէ տեղեկություն է բացահայտել, որը սպառնալիքի տակ է դրել ազգային անվտանգությունը։ Հետախուզության նախկին աշխատակիցները հավաստիացնում են, որ տեղեկատվության հասանելիության իրավունքի չեղարկումը պատժելու, վախեցնելու եւ լռել ստիպելու փորձ է նրանց հանդեպ, ովքեր վիճարկում են նրա հայտարարությունները։