Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Հունգարիայի և Ուկրաինայի միջև երկկողմ հարցերի պարզաբանումը չպետք է շեղի ուշադրությունը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների մեկնարկից։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսիեն հաստատել էր, որ իրենք Մերցից նամակ են ստացվել՝ Ուկրաինային ԵՄ-ի ասոցացված անդամի հատուկ կարգավիճակ տրամադրելու գաղափարով։ Այդ գաղափարը քննարկվում է դաշինքի երկրների կողմից։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:









