Foto

ԱՄՆ-ի պետքարտուղարը գնահատել է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները չափազանց բարդ են ընթանում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Միջուկային բանակցությունները չափազանց բարդ են և կրում են ոչ դյուրին տեխնիկական բնույթ, ուստի դրանց ավարտը դեռ ժամանակ կպահանջի», – ասել է Ռուբիոն ԱՄՆ-ի Սենատում կազմակերպված լսումների ժամանակ։