ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է նոր Սահմանադրություն
մշակելու անհրաժեշտության մասին։
«Ինչպես արդեն քանիցս հայտնել եմ, մեր խնդիրը մինչև ընտրությունները
նոր Սահմանադրության տեքստ ունենալն է, մեր աշխատանքները պետք է վարվեն այս ուղղությամբ»,-
հայտնել է նախարարը հունվարի 14-ի մամուլի ասուլիսում։
Պատասխանելով նոր Սահմանադրության «անհրաժեշտության» և այլ երկրների հայտարարությունների կապի մասին հարցին՝ նախարարն այդ ենթադրությունն անտեղի
է համարել։ Նրա խոսքով՝ «թավշե հեղափոխությունից» անմիջապես հետո բարձրացվել
է նոր Սահմանադրության հարցը, նույնիսկ հայեցակարգ է ստեղծվել, բայց աշխատանքը տրամաբանական արդյունքի չի
հանգեցրել։
Հիշեցնենք, որ փորձագետների կարծիքով՝ պատճառներից մեկը Բաքվի՝ Սահամանդրության տեքստից Անկախության հռչակագրի հղումը և Լեռնային Ղարաբաղի հիշատակումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հանելու պահանջն է։ Սահմանադրական փոփոխությունների փոխարեն գրվում է նոր Սահմանադրություն, ինչը թույլ կտա փոփոխություն կատարել հենց պրիամբուլայում և հղում չանել Անկախության հռչակագրին։ Ի դեպ՝ նախարարը ճիշտ է, 2018թ-ից Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Սահմանադրության փոփոխության կարիք կա, սակայն այն ժամանակ խնդիրը երկրի կառավարման համակարգի փոփոխությունն էր, իսկ Բաքվի պահանջներից հետո խոսվեց նոր Սահմանադրության մասին և նույն Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովից հայտարարեց, որ ըստ իրեն՝ 30- ամյա Անկախության հռչակագիրը պետության չգոյության մասին է։
Ալիևն էլ իր հերթին
ամեն անգամ նշում է, որ ՀՀ Սահմադրություն պետք է փոխվի, որպեսզի կնքվի Նիկոլ Փաշինյանի
հայտարարած, այսպես կոչված, խաղաղության պայմանգիրը, որն, ի դեպ վերջերս, ըստ Ալիևի, կարելի
է նաև չկնքել։ Կնքման դեպքում էլ այն երաշխիք չի տալու, որ Ադրբեջանը ՀՀ որևէ սահման
կճանաչի։
Փաշինյանն ուզում է մնալ իշխանության և դրա գինը նաև Սահմանդրության փոփոխությունն է։ Կարծես արդեն բաց տեսքտով հայտարարում են, որ թշնամի պետությունները պետք է օգնեն իրեն 2026թ-ի ընտրություններում հաղթել, որի դիմաց էլ ինքը նոր Սահմանադրություն կգրի՝ Ալիևի և Էրդողանի պահանջներին համապատասխան։ Հիմա սահմանադրական հանրաքվե չանելով՝ իր իշխանության հետ փոխարինում է ՀՀ մայր օրենքը։