Foto

Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց օրակարգում չկա․ Արարատ Միրզոյան

«Եթե Թուրքիայի հետ լինի գործող բաց սահման, եթե երկու երկրների միջև լինի բարձր վստահություն, հնարավոր է՝ դիտարկվի և քննարկվի նաև հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին կրճատելու հարցը»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա նաև նշեց, որ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց օրակարգում չկա։