Foto

Հայաստանը ցանկացած պահի կարող է ենթարկվել սիրիականացման

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը գրել է․ 

Եթե ՀՀ վարչապետը Ադրբեջանի հետ բանակցություններում մեր երկրի դիրքորոշումները առաջին անգամ հայտնում է ֆեյսբուքյան ստատուսի միջոցով, ապա դա նշանակում է, որ կա՛մ մեր երկիրը ԱՄՆ-ն է, ինքն էլ Նյու-Յորքի անշարժ գույքի շուկայի նախկին շնաձկներից է, կա՛մ մեր երկիրը Հայաստանն է և այն ցանկացած պահի կարող է ենթարկվել սիրիականացման։
Նշված տխուր սցենարը, բոլոր այլ մեղքերի շարքում, նաև պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի՝ առանց միջնորդ բանակցելու հանցավոր քաղաքականության հետ, ինչը հանգեցրել է արտաքին հարաբերություններում Հայաստանի ինքնաիզոլացման։ Այդպես, սովորաբար իրենց դրսևորում են ոչ թե խաղաղության ձգտող փոքրիկ պետությունները, այլ՝ աշխարհակալ հակումներ ունեցող հզորները, օրինակ՝ Ֆաշիստական Գերմանիան անցած դարի երեսունականներից սկսած։
Ուղղակի կամ առանց միջազգային միջնորդների բանակցելու միակողմանի քաղաքականությունը բերել է նրան, որ կոնստանտ մակարդակով Հայաստանի շահերի կամ շահերի հավասարակշռման տեսանկյունից որևէ միջազգային ազդեցություն ունեցող խաղացող հարցի մեջ պարզապես չկա։ Ինչ ենք մենք տեսնում. Ադրբեջանը խաղում է բոլորի՝ և ԱՄՆ-ի, և Ռուսաստանի հետ, ունի Թուրքիային որպես հիմնական դաշնակից, փորձում է անվտանգ հեռավորություն պահել Իրանից, իսկ Հայաստանը ռազմավարական առումով ոչ դաշնակից է ԱՄՆ-ին, ոչ Ռուսասստանին, ոչ էլ Իրանին։
Ինչու՞, պատասխանը նույնն է, որովհետև դիրքորոշումները հայտնում են և առաջ են տանում ոչ թե ֆեյսբուքում և ընտանեկան պոդքասթներում, այլ՝ բանակցային հարթակներում, բանակցային փաստաթղթերում, դրանք փաստաթղթին հանձնելուց առաջ և ընթացքում ակտիվ և անդադար աշխատելով միջազգային-տարածաշրջանային մեծ երկրների հետ, մոտեցնելով, ինչքանով, որ հնարավոր է քո երկրի և իրենց երկրների դիրքորոշումները, որպեսզի կարողանաս դիմագրավել բնականից քեզանից ավելի ռեսուրսներով հագեցած պետությանը։
Իսկ ինչ է անում Հայաստանը. ընտրում է գայլի հետ անտառում վերև պարզած ձեռքերով միայնակ մնալու քաղաքականությունը։ Իսկ ինչ է լինում նման դեպքերում՝ բնությունը լավ գիտի։