Foto

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է, «Զանգեր» կոչվող հատվածում և Լծեն-Տաթև ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։

Սարավանի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Լծեն-Տաթև ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: