Foto

«Զվարթնոց» օդանավակայանում ուշացումներ են. ի՞նչ է կատարվում

Վաղ առավոտից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթների ուշացումներ են, որոնք, ինչպես ենթադրվում է, պայմանավորված են խիտ մառախուղով:

MediaHub-ը փորձեց հասկանալ, որ ուղղությունների մասին է խոսքը: Չվացուցակից պարզ է դառնում, որ ժամանման ուշացումներ են գրանցել Շարմ էլ Շեյխ, Մոսկվա, Լառնակա, Նիժնի Նովգորոդ, Տյումեն, Նովոսիբիրսկ չվերթները, ինչպես նաև այս պահին մեկնումը ուշանում է հետևյալ ուղղություններով`  Թեհրան, Սուրգուտ, Մոսկվա, Լառնակա։

Ըստ Flightradar կայքի, մի քանի չվերթ մառախուղի պատճառով չեն կարողանում վայրէջք կատարել և պտտվում են Հայաստանի օդային տարածքում։ Մասնավորապես,  Լառնակայից (Wizzair), Շարմ էլ-Շեյխից (Air CAiro) և Մոսկվայից (Հայկական ավիաուղիներ) ժամանող ինքնաթիռները։

Flyone֊ի Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն արդեն մեկնել է Թբիլիսի։