Foto

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ Արտաքին գերատեսչության X-ի միկրոբլոգում գրված է․
 
«Խորապես վշտացած ենք Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգության՝ ինքնաթիռի կործանումից, որը խլել է շատ կյանքեր։ Մեր ցավակցությունն ու կարեկցանքն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին»: