Foto

Ադրբեջանը պատրաստվում է փոխել երկրում ՌԴ քաղաքացիների կացության կանոնները

Ադրբեջանը շուտով կփոխի երկրում ռուսաստանցիների կացության կանոնները: Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, հաղորդում է rbc–ն։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմը ժամանակավոր կացության և միգրացիայի հարցերում «կբխի հավասարության և փոխադարձության սկզբունքներից»։ Հաջիզադեն հավելել է, որ փոփոխությունները կկատարվեն առաջիկա օրերին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ որոշումը կայացվել է Ռուսաստանում օտարերկրացիների կացության կանոնների փոփոխության պատճառով։

lurer.com