Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Բրիսբենի WTP-500 մրցաշարում:
Տարվա վերջին մրցաշարի առաջին շրջանում Ավանեսյանի մրցակիցը սլովակ Ռեբեկա Շրամկովան էր: Մոտ 2 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանն առավելության է հասել երեք սեթերից հետո` 1:6, 6:2, 6:2 հաշվով:
Կոշտ ծածկույթի վրա ընթացող Բրիսբենի WTP-500 մրցաշարը կեզրափակվի 2025 թվականի հունվարի 5-ին: Էլինա Ավանեսյանը կմասնակցի նաև թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարին` Ավստրալիայի բաց առաջնությանը: