Աշխատողների իրավունքներն անպաշտպան են, այդ թվում' հանգստի, առավելագույն աշխատաժամանակի, աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների իրավունքները։
Նվազագույն աշխատավարձով աշխատող հարյուր հազարավոր աշխատողներ աղքատ են, քանի որ նրանց աշխատավարձը ցածր է նույնիսկ մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։
Իսկ աշխատաժամանակը կրճատելու իշխանության նախաձեռնությունը ընդամենը պոպուլիզմ է հերթական դոզայով' առկա և խորացող խնդիրները քողարկելու նպատակով։