Foto

Ադրբեջանը տարածքային նկրտումներ է դրսևորում ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան

Տարածքային ամբողջականության սկզբունքը թեև շարունակում է միջազգային իրավունքում և հռչակագրերում որպես հիմնարար մոտեցում մնալ, սակայն խաղի կանոնները «հողի վրա» կարծես էականորեն փոխվել են, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա՝ եթե նախկինում այս սկզբունքի խախտում կարող էին թույլ տալ միայն «մեծերը», հիմա, կարծես, այն աստիճանաբար վերածվում է «շարքային» իրավախախտման:

«Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո` 2021-23 թվականների ընթացքում, ՀՀ ինքնիշխան տարածքից 240 քառակուսի կմ օկուպացրել է:

Միջազգային ճնշման բացակայության և ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության պայմաններում Ադրբեջանը ոչ միայն մարսել է իր ագրեսիվ գործողությունները, այլև տարածքային նկրտումներ է դրսևորում ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ:

Իսկ փաշինյանական իշխանութունը խոսում է ամեն ինչից` կենցաղից մինչև անհեթեթության հասնող օրակարգերից, սակայն պետական անվտանգության վերաբերյալ սրանց պատկերացումները սկսվում և ավարտվում են քաղաքական ընդդիմախոսներին «հոդվածի տակ մտցնելուց» և ազատությունից զրկելով»,- հավելել է Աբրահամյանը։