Կիպրոսը պատրաստ է օգնել Սիրիայում քիմիականզենքի մնացած պաշարների վերացմանը եւ աջակցելայն մարդկանց որոնմանը, որոնց ճակատագիրնանհայտ է մնում ավելի քան մեկ տասնամյակ՝պատերազմից հետո, շաբաթ օրը հայտարարել էԿիպրոսի արտգործնախարար ԿոնստանտինոսԿոմբոսը, հաղորդել է Associated Press-ը։
Կոմբոսը նշել է, որ Կիպրոսի առաջարկը հիմնված էսեփական փորձի վրա՝ ինչպես 11 տարի առաջՍիրիային քիմիական զենքից ազատվելուն օգնելու, այնպես էլ 1960-ական թթ. կիպրոսցի հույների եւ կիպրոսցի թուրքերի միջեւ կռիվների եւ 1974թ. թուրքական ներխուժման ժամանակ անհետացածհարյուրավոր մարդկանց որոնման տասնամյակներիընթացքում։
2013թ. Կիպրոսը հյուրընկալել է ՄԱԿ եւ Քիմիականզենքի արգելման կազմակերպության առաքելությանաջակցության բազան՝ Սիրիայի քիմիական զենքըհեռացնելու եւ ոչնչացնելու համար:
«Որպես հարեւան երկիր, որը գտնվում է Սիրիայիցընդամենը 65 մղոն հեռավորության վրա, Կիպրոսըշահագրգռված է Սիրիայի ապագայով: Այնտեղ տեղիունեցող իրադարձություններն ուղղակիորեն կազդենԿիպրոսի վրա, հատկապես պոտենցիալ նորմիգրացիոն հոսքերի եւ ահաբեկչության ու ծայրահեղականության ռիսկերի առումով»,- ասել էԿոմբոսը Associated Press-ին:
Կոմբոսը հայտնել է, որ իր գործընկերները ողջտարածաշրջանում «խորապես մտահոգված են» Սիրիայի ապագա անվտանգության համար, հատկապես ծայրահեղական խմբավորումներիհնարավոր վերածնմամբ, ինչպիսին է «Իսլամականպետությունը»: Մյուս մարտահրավերները ներառումեն երկրից դուրս միգրացիոն նոր հոսքերը, ինչպեսնաեւ կանանց եւ փոքրամասնությունների, այդ թվում՝դրուզների, քրիստոնյաների, հրեաների եւ քրդերիանվտանգությունն ու իրավունքները՝ «Սիրիայիհարուստ խճանկարը պահպանելու համար»:
«Սա հատկապես կարեւոր է պոտենցիալսոցիալական եւ ժողովրդագրական ինժեներիայիֆոնին, որոնք քողարկված են որպես«անվտանգության» միջոցներ, եւ որոնք կարող են էլավելի ապակայունացնել երկիրը»,- ասել է Կոմբոսը: Դիվանագետը նաեւ մատնանշել է վերջին շրջանումթմրանյութերի արտադրության աճը, ինչպիսին էխթանիչ Captagon-ը, կապված մարդկանց առեւտրի եւ զենքի մաքսանենգության ցանցերի հետ:
Կիպրոսի արտգործնախարարն ասել է, որ Սիրիայիքրդերի վրա շարունակվող հարձակումները պետք էանհապաղ դադարեցվեն՝ հաշվի առնելով այն դերը, որ քրդական ուժերը խաղացել են ծայրահեղականուժերի դեմ, ինչպիսին եղել է «Իսլամականպետություն» խմբավորումը վերջին տասնամյակում:
Նա հավելել է, որ Սիրիայի կողմից ղեկավարվող ներառական ժողովրդավարության անցնելու գործընթացը պետք է ինտեգրի քրդերի օրինական պահանջները՝ միաժամանակ պահպանելով երկրի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը։