Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գտնվող կացարանում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների համար Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակը Ամանորի առիթով տոն է կազմակերպել: Այս պահին կացարանում բնակվում է 17 ընտանիք՝ 54 անձ, մեկ մեծ ու խաղաղ ընտանիք են, մշտապես Մայր Աթոռի ուշադրության ու հոգատարության ներքո:
Տեսանյութը՝ «Շողակաթ» հեռուստաընկերության