Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը հաստատել է Շվեյցարիային որպես ԵԱՀԿ 2026 թվականի նախագահ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
2025 թվականին այդ գործառույթները կատարելու է Ֆինլանդիան, ասվում է համադաշնության կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Տեքստում նշվում է, որ Շվեյցարիան ստանձնելու է ԵԱՀԿ-ի ղեկավարությունը «այն ժամանակ, երբ կազմակերպությունը բարդ ժամանակներ է ապրում աշխարհաքաղաքական իրադարձությունների պատճառով»։ Կառավարությունը կարծում է, որ ԵԱՀԿ երկու մասնակիցների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը «լրջորեն սահմանափակում է կազմակերպության մանևրելու հնարավորությունը»։
«Նախագահությունը ստանձնելով՝ Շվեյցարիան ընդգծում է, որ բոլոր մասնակից երկրների հետ երկխոսությունն ու համագործակցությունը չափազանց կարևոր են հատկապես քաղաքականապես դժվարին ժամանակներում», - ասվում է հայտարարության մեջ։