Foto

Կարեն Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին

Կարեն Գրիգորյանը 2024 թվականի աշխարհի արագ շախմատի առաջնությունում 13 հնարավորից վաստակել է 9 միավոր և կիսել 4-9-րդ հորիզոնականները, հայտնում են Հայաստանի շաախմատի ֆեդերացիայից։

Գրիգորյանը 11-րդ և 12-րդ խաղափուլերում հաղթել է 2700-ից բարձր վարկանիշ ունեցող  չինացի Վեյ Իին և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ վերջին խաղափուլում ոչ-ոքի է խաղացել առաջնության չեմպիոն Վոլոդար Մուրզինի հետ։

Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում են նաև Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր վաստակել են 8 միավոր: