Foto

Թուրքիայի ԱԳ նախարարությունը կանչել է Իրանի դեսպանին՝ բալիuտիկ հրթիռի միջադեպի վերաբերյալ բողոք և մտահոգություն հայտնելու համար

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի դեսպանին՝ բալիստիկ հրթիռի միջադեպի վերաբերյալ բողոք և մտահոգություն հայտնելու համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով թուրք դիվանագետի։

Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր իրանական բալիստիկ հրթիռի ոչնչացման մասին։

Իրանից արձակված և Իրաքի և Սիրիայի օդային տարածքներով անցնելուց հետո Թուրքիայի օդային տարածք ուղղվող բալիստիկ հրթիռը անհապաղ որսացել և ոչնչացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից, հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։