Foto

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի սահմանապահներին, այսօրվանից Հայաստան-Իրան սահմանի Ագարակ անցակետում վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ սահմանապահները»․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեսյբուքյան գրառում է արել․

«Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները:

Մինչ այս, Հայաստանի անկախացումից ի վեր, Ագարակ անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնում էին Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի ծառայողները, և ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել մատուցած ծառայության համար:

Իսկ այսօրվանից սահմանապահ վերահսկողությունը ստանձնած մեր սահմանապահներին հաջողություն և բարի ծառայություն եմ մաղթում»: