Foto

Վաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն է

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ մոտ մեկ ժամ առաջ Վաղարշապատի հրապարակում քաղաքացին ավտոմատով կրակահերթ է բացել մի մեքենայի վրա: Մեքենայի մեջ գտնվող անձանցից մեկը քրեական աշխարհում հայտնի Մխոն է:

Ավելի վաղ 24News-ը հայտնել է, որ կրակոցների ընթացքում Վաղարշապատում համայնքային ոստիկաններ են եղել։ 1 անձ ձերբակալված է, տուժածներ չկան, դեպքի հանգամանքները պարզվում են: