Foto

Յակուտսկի զինվորականների մեկուսարանում հրդեհը 5 մարդու կյանք է խլել

Յակուտսկի մեկուսարանում, որտեղ պահվում են առանց թույլտվության իրենց զորամասերը լքած զինվորականներ, հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ, յոթը՝ վիրավորել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Յակուտիայի օպերատիվ շտաբը։


«Դեկտեմբերի լույս 20-ի գիշերը հրդեհ է բռնկվել Վիլյույսկի նրբանցքում, յոթ հոգի տուժել են ծխից թունավորվելու պատճառով. նրանք գտնվում են հիվանդանոցում, բժիշկները նրանց անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում: Հինգ մարդ զոհվել է, նրանց ինքնությունը պարզվում է», – ասված է հաղորդագրության մեջ։


Յակուտիայի զինվորական կոմիսարիատը նշել է, որ հրդեհի պատճառները պարզվում են։ Տեղում աշխատում են պրոֆիլային մարմինները։

Աղբուրը՝ 168.am