Ադրբեջանը հատկապես հետաքրքրված է հնդկական «ATAGS» հրետանային համակարգերի ձեռքբերմամբ։ Այս մասին գրում է Indian Defense Research Wing հնդկական կայքը։
Ինչպես նշում է հնդիկ ռազմական վերլուծաբան Ռանեշ Ռաջանը, Ադրբեջանը նախ պետք է հեռանա Պակիստանից և Քաշմիրի հարցում միանա Հնդկաստանի դիրքորոշմանը, նախքան Նյու Դելին կմտածի Բաքվին հնդկական զենք վաճառելու մասին։
Հոդվածում նշվում է, որ Բաքվի հետաքրքրությունը հնդկական զենքի նկատմամբ կարող է նոր էջ բացել Հնդկաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, սակայն այդ ճանապարհը լի է դիվանագիտական դժվարություններով։ Պաշտպանական առևտուրը զգայուն տարածաշրջաններում սերտորեն միահյուսված է աշխարհաքաղաքականության հետ: