Foto

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը․ Կոսովոյի ԱԳ փոխնախարար

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, այդ թվում՝ քաղաքացիական, դիվանագիտական ​​և ծառայողական։ Այս մասին գրել է Կոսովոյի արտաքին գործերի և սփյուռքի փոխնախարար Կրեշնիկ Ահմետին։

«Սա նշանակալից քայլ է երկու երկրների քաղաքացիների և հաստատությունների միջև կապերի ու հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»,– նշել է նա:

Կոսովոն մասամբ ճանաչված պետություն է Հարավարեւելյան Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզում՝ Կոսովո աշխարհագրական տարածաշրջանում։

Համաձայն Սերբիայի Հանրապետության Սահմանադրության՝ Կոսովոյի տարածքը Սերբիայի մաս է եւ մտնում է նրա կազմի մեջ որպես Կոսովոյի եւ Մետոխիայի ինքնավար երկրամաս, սակայն, փաստացիորեն, Կոսովոն չի գտնվում Սերբիայի Կառավարության վերահսկման տակ։ Կոսովոյի հյուսիսային սերբաբնակ մասն էլ չի ենթարկվում Պրիշտինային: