Իրանի հետ պատերազմը վտանգի տակ է դրել ԱՄՆ-ի գլոբալ առաջնորդությունը. այս մասին հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն՝ մտահոգություն հայտնելով միջուկային էսկալացիայի «խենթության» կապակցությամբ. հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ հակամարտությունը կարող է էլ ավելի լուրջ ընթացք ստանալ։ Նա նաև հիշեցրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1945 թվականին, ԱՄՆ-ի կողմից Ճապոնիայի միջուկային ռմբակոծությունների մասին։
«Միայն պատկերացրեք. հենց մեզ նման մարդիկ են որոշել, որ նույնիսկ Հիրոսիման ու Նագասակին ընդունելի միջոցներ են հակամարտությունը դադարեցնելու համար… Ռիսկը խենթություն է, և այն, ինչ մենք հիմա ապրում ենք, մի հակամարտություն է, որտեղ յուրաքանչյուր գործողություն առաջացնում է ավելի բարձր մակարդակի հակազդեցություն», -ասել է Իտալիայի պաշտպանության նախարարը։
Կրոզետոն հավելել է, որ Թրամփին հարկավոր են ավելի համարձակ խորհրդականներ։
«Այս նախագահության խնդիրներից մեկն այն է, որ ոչ ոք չի համարձակվում հակաճառել ղեկավարին», – պարզաբանել է նա։









