Foto

«Սպիտակի» ԲԿ է տեղափոխվել 7 քաղաքացի, որոնցից երեքը երեխաներ են

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18.50–ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սպիտակի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 7 քաղաքացիներ, որոնցից երեքը երեխաներ են։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Մեծ Պարնի գյուղից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք ունեցել են շմոլ գազի թունավորում բենզինային գեներատորի թերայրման հետևանքով առաջացած գազից։

Դեպքի փաստով Ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։