ՆԳՆ-ից հայտնում են՝ համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով դեկտեմբերի 17-ին ձերբակալել և բաժին են տեղափոխել 34-ամյա երիտասարդի։ Նա իրավապահներին հայտնել է, որ պահում է մարիխուանա։
Երևանի բնակիչ 34-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդու բնակության վայրում և օժանդակ շինությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են «Մակարովի» 38 փամփուշտ և 9 կիլոգրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։
Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել է անձնական օգտագործման համար։
Կատարվում է նախաքննություն։