Դեկտեմբերի 19-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նա խոսել է Հայաստանում և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակների և դրանց պատճառների մասին, անդրադարձել ՀՀ իշխանության վարած ներքին և արտաքին քաղաքականության խնդրահարույց հետևանքներին, ընդգծել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների «կարգավորման» անպտուղ փորձերի արդյունքում Հայաստանի համար նոր ու առավել վտանգավոր իրավիճակների առաջացման հեռանկարը...