Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Տնտեսական համագործակցության ութ երկրների (D-8) 11-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մասուդ Փեզեշքյանը քննարկել են թուրք-իրանական հարաբերությունները, տարածաշրջանային, ինչպես նաև գլոբալ բնույթի հարցեր:
Էրդողանը նշել է, որ Թուրքիա Իրան հարաբերությունները կազմում են տարածաշրջանային կայունության հիմքը։ Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Թուրքիան և Իրանը հնարավություն ունեն առևտրաշրջանառությունը հասցել 30 մլրդ դոլարի։
Անդրադառնալով Սիրիայում վերջին իրադարձություններին՝ Էրդողանը նշել է, որ անհրաժեշտ է պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու միասնությունը։
Աղբյուրը ՝ Lurer.com