Foto

Թրամփը սպառնում է մաքսատուրքեր սահմանել, եթե ԵՄ-ն ԱՄՆ-ից նավթ և գազ չգնի

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Եվրամիությանն ասել է, որ վերջինս պետք է ԱՄՆ-ի հետ առևտրային բացը կրճատի նավթի և գազի գնման միջոցով, այլապես ինքը մաքսատուրքեր կկիրառի: Ինչպես նշում է cnbc.com-ը, Թրամփն այս մասին գրել է Truth Social սոցկայքում:

«Ես Եվրամիությանն ասացի, որ նրանք պետք է լրացնեն Միացյալ Նահանգների հետ իրենց հսկայական դեֆիցիտը՝ մեր նավթի և գազի լայնածավալ գնումների միջոցով: Հակառակ դեպքում, սպասվում են մաքսատուրքեր», - գրել է Թրամփը:

Ըստ ԱՄՆ-ի տվյալների` 2022 թվականին Եվրամիության հետ երկրի ապրանքների և ծառայությունների առևտրի դեֆիցիտը կազմել է 131,3 միլիարդ դոլար:

Թրամփը սպառնում է մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի առևտրային գործընկերների, այդ թվում՝ Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ:


Աղբյուրը ՝ Tert.am