Նոյեմբերի 18-ի գիշերը
WatsApp հավելվածով աշխատանքից ազատվեցին մի խումբ պաշտոնյաները՝
ՏԵԿ և ՆԳ նախարարները, ԲԴԽ, ՊԵԿ, ՀՔԾ նախագահները։ Մի քանի օր անց վարչապետ Փաշինյանը
հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաստատեց, որ այդպես է, ինքն է խնդրել
պաշտոնյաներին՝ հրաժարական տալ։ Ինչպես նաև հավելեց, որ նույն խնդրանքով դիմել է ԱԺ
առողջապահության սոցիալական հացերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին և պատգամավոր
Հովիկ Աղազարյանին։ Զեյնալյանը հրաժարական տվեց, իսկ Աղազարյանը չկատարեց վարչապետի
խնդրանքը։
Ի՞նչ արժեցավ այն Աղազարյանի համար։ Նախ քրեական վարույթ նախաձեռնվեց բջջային հեռախոսի պարունակության հիման վրա։ Հետո հայտարարեցին, որ Աղազարյանը պետական գաղտիք պարունակաող տեղեկություններ է տրամադրել, հետո էլ՝ թե դա չէր։ Երբ պատգամավորի փաստաբանը խոսեց ապօրինի ձեռք բերված նյութերի մասին, առանց անձեռմխելիությունը հաղթահարելու հեռախոսն առգրավվելու և այլն, ՔՊ խոսույթը փոխվեց։ Հիմա էլ ասում են պետական գաղտիք չէր, միայն թե անպատասխան է մնում, թե քննչական գործությամբ ձեռք բերված տեղեկանվությունն ինչպե՞ս է հայտնվել վարչապետի մոտ, ով այդ վարույթով նույնիսկ կողմ չէ։ Հետո էլ դրանք ընթերցեցին ՔՊ մույս պատգաավորները։ Այս մասով նախաձեռնված վարույթ չկա։
Զուգահեռ ՔՊ-ն սկսեց
Աղազարյանի բարոյական կերպարի ոչնչացմամբ զբաղվել՝ հայտարարեցին, որ սիրուհի կամ սիրուհիներ
ունի։ Հաջորդեց այն, որ բոլոր պատգամավորները հայտարարում էին, թե եթե վարչապետը նման
բան խնդրեր, իրենք անմիջապես մանդատները վայր կդնեին։ Ալեն Սիմոնյանը, ասում են, ստորացրեց Աղազարյանին, հետո էլ՝ թե այդքան
էլ այդպես չի եղել և այլն։
Հովիկ Աղազարյանի մի
որդու նկատմամբ հարուցված քրեական վարույթը նոր թափ ստացավ, մյուս որդուն էլ, ով էկոնոմիկայի
նախարարությունում էր աշխատում, նախարար Պապոյանը հորդորեց աշխատանքից ազատման դիմում
գրել և այսօր նա գրեց այդ դիմումը։
Պարզվում է Աղազարյանի
ֆեսյբուքյան հաշվի վրա էր հարձակում եղել, տևական ժամանակ էջը չէր վերականգնվում, հիմա
էլ որոշակի ինֆորմացիայի բացակայությամբ է վերականգնվել և այլն։
Ահա թե ի՞նչ է լինում ժողովրավարությունը որպես
բրենդ հռչական քաղաքական ուժի ղեկավարի խնդրանքը չկատարելու արդյունքը։
Սա Նիկոլ Փաշինյանն
անում է, որ մյուսների համար դաս լինի, որ իր խնդրանքը որպես սպառնալիք ընդունեն։